13:30  ,  21 հունվարի, 2021

Վարդան Մինասյանը կարող է վերադառնալ Ղազախստան

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Տարազը»:

KazFootball.kz-ի համաձայն՝ 47-ամյա մասնագետը «Տարազը» գլխավորելու թեկնածուների թվում է:

Վարդան Մինասյանի նախորդ աշխատավայրն էր «Արարատ-Արմենիան», որի գլխավոր մարզիչի պաշտոնը նա լքել էր նախորդ մրցաշրջանի վերջում: Ղազախստանում մարզիչը 2014-2015-ը գլխավորել է նաև «Տոբոլը», որը նրա միակ արտասահմանյան թիմն է:

Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տարազը» 20 տուրերում հավաքել է 23 միավոր և գրավել 8-րդ տեղը: Թիմը գլխավորելու թեկնածուների թվում են նաև 44-ամյա սերբ մասնագետ Միլոշ Կրուշչիչը և 43-ամյա մոլդովացի Անդրիան Սոսնովսկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս