15:04  ,  21 հունվարի, 2021

«Ուրարտու» - «Փյունիկ»` 2:2

Երևանի «Ուրարտուն» ու «Փյունիկը» ստուգողական խաղով սկսեցին տարին: «Ուրարտուի» մարզաբազայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Դաշտի տերերից աչքի ընկան Ջոնել Դեսիրեն ու Էդգար Գրիգորյանը, իսկ «Փյունիկից»` Լևոն Վարդանյանն ու Արտյոմ Ավետիսյանը:

Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածից հետո «Ուրարտուն» 9 խաղերում հավաքել է 15 միավոր և 6-րդն է, իսկ 10 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» հունվարի 31-ից փետրվարի 14-ը հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում, իսկ «Ուրարտուն» առաջիկայում Երևանում ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Արարատի» (հունվարի 23), «Ալաշկերտի», (հունվարի 28-ին և փետրվարի 5-ին), «Վանի» (հունվարի 30) ու ԲԿՄԱ-ի (փետրվարի 10) հետ։

Ընկերական հանդիպում

«Ուրարտու» - «Փյունիկ»` 2:2

Ջոնել Դեսիրե 16, Էդգար Գրիգորյան 27 – Լևոն Վարդանյան, 41, Արտյոմ Ավանեսյան, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով