Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա
— Official Armenian FF (@OfficialArmFF) January 21, 2021
Մարկոս Պիզելլին շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը @HenrikhMkh #Armenia #Mkhitaryan #Pizzelli pic.twitter.com/YXEQzOXkhL
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեսաուղերձով շնորհավորել է օրվա հոբերլարին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՀՖՖ TV-ն Մխիթարյանի ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է յուրահատուկ տեսահոլովակ՝ տարբեր բնագավառների ներկայացուցիչների շնորհավորանքներով և բարեմաղթանքներով:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):
Վերջերս Մխիթարյանը ռեկորդային՝ 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում