16:12  ,  21 հունվարի, 2021

Հռոմի պապը շնորհավորել է «Ռոմային» հաղթած «Սպեցիային» (ֆոտո)

«Սպեցիայի» պատվիրակությունը ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոմայի» նկատմամբ 4:2 հաշվով արտագնա հաղթանակից հետո այցելել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Ակումբը մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին, որն իր հերթին «Սպեցիային» շնորհավորել է Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ դուրս գալու առթիվ:

«Շնորհավորում եմ ձեզ: Արգենտինայում մենք պարում ենք տանգո, իսկ տանգոն 2/4 չափի երաժշտություն է: Դուք հաղթեցինք 4:2 հաշվով, և դա լավ է: Շնորհակալ եմ այցելության համար: Սպորտը հրաշք է, որը բացահայտում է մեր մեջ եղած ամենալավը: Շարունակեք նույն ոգով»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Հիշեցնենք, որ «Ռոման» պարտություն էր կրել լրացուցիչ ժամանակում: Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 73-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 2:2, իսկ 85-րդ րոպեին փոխարինվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English