13:14  ,  21 հունվարի, 2021

NBA. «Բրուքլինն» աստղային կազմով պարտվեց 2-րդ լրացուցիչ ժամանակում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բրուքլինը» մրցակցի խաղահրապարակում 135:147 հաշվով պարտվել է «Քլիվլենդին»: Հաղթողը որոշվել է երկրորդ լրացուցիչ ժամանակում:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Քոլին Սեկստոնը, որը «Քլիվելնդի» կազմում վաստակել է 42 միավոր: «Բրուքլինի» կազմում ամենաարդյունավետն էին Կևին Դյուրանտը (38 միավոր), Կայրի Իրվինգը (37) և Ջեյմս Հարդենը (21):

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» - «Բոստոն»՝ 117:109 (32:25, 26:36, 28:31, 31:17)

«Ինդիանա» - «Դալաս»՝ 112:124 (28:37, 35:28, 29:28, 20:31)

«Ատլանտա» - «Դետրոյտ»՝ 123:115 (լրացուցիչ ժամանակում) (29:31, 16:21, 33:40, 28:14,  ОТ - 17:9)

«Տորոնտո» - «Մայամի»՝ 102:111 (23:29, 35:27, 25:32, 19:23)

«Մինեսոտա» - «Օռլանդո»՝ 96:97 (21:25, 30:10, 26:33, 19:29)

«Հյուսթոն» - «Ֆինիքս»՝ 103:109 (23:30, 28:33, 31:26, 21:20)

«Գոլդեն Սթեյտ» - «Սան Անտոնիո»՝ 121:99 (36:24, 28:21, 26:26, 31:28)

«Կլիպերս» - «Սակրամենտո»՝ 115:96 (25:29, 36:27, 34:19, 20:21)

«Քլիվլենդ» - «Բրուքլին»՝ 147:135 (լրացուցիչ ժամանակում) (28:23, 23:26, 36:29, 26:35, 14:14, 20:8)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում