14:20  ,  21 հունվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի ռեկորդ

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակի շնորհիվ կրկնել է ակումբային ռեկորդ:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի արտագնա խաղերում անպարտելի շարքը հասցրեց 17-ի: Այդ շարքը սկսվել է 2020-ի փետրվարից («Չելսիի» դեմ խաղով):

«Մանչեսթեր Յունայթեդն» այդպիսի անպարտելի շարք ունեցել է նաև 1998-1999-ը: Այդ ժամանակ թիմը լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ չէր պարտվել 17 խաղ անընդմեջ (1998-ի դեկտեմբերից 1999-սեպտեմբեր), հայտնում է Opta-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ արտագնա հանդիպումն անցկացնելու է Լոնդոնի «Արսենալի» հետ (հունվարի 30-ին):

Հիշեցնենք, որ մանչեսթերցիները 19 խաղում վաստակել են 40 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) ու «Լեսթեր Սիթին» (19 խաղ) ունեն 38-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում