17:15  ,  21 հունվարի, 2021

Մարզիչը որակազրկվել է խաղի ժամանակ ծխելու համար

Մեքսիկական «Տիգրեսի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Ֆերատին մեկ խաղով որակազրկվել է հանդիպման ընթացքում ծխելու համար, հաղորդում է Goal.com-ը:

Բրազիլացի մասնագետը ծխել է «Սանթոս Լագունայի» դեմ Մեքսիկայի առաջնության հանդիպման (0:2) ժամանակ: Որակազրկվելուց բացի, 66-ամյա մարզիչը տուգանվել է 8000 պեսո:

Մեքսիկայի առաջնությունում ծխելն արգելված է ինչպես խաղադաշտում, այնպես էլ տեխնիկական գոտում, հանդերձարան տանող թունելում և միջանցքներում:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ից «Տիգրեսը» մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում