11:41  ,  21 հունվարի, 2021

Վնասվածքով խաղալը Լևանդովսկուն չի խանգարել գրանցել հերթական ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, գոլի հեղինակ դառնալով «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (1:0), թարմացրել է Բունդեսլիգայի առաջին շրջանի արդյունավետության ռեկորդը, հայտնում է Gracenote-ն:

Դա 31-ամյա ֆուտբոլիստի 22-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Բունդեսլիգայի առաջին շրջանի արդյունավետության ռեկորդը տևական ժամանակ պատկանում էր գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերին, որը 1968/69թթ. մրցաշրջանում դարձել էր 20 գոլի հեղինակ:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հանդիպումից հետո հայտնել է, որ Լևանդովսկին հանդես է եկել մկանային վնասվածքով: 67-րդ րոպեին նա ցավեր է ունեցել և խնդրել է փոխարինել իրեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով