11:10  ,  21 հունվարի, 2021

Ռոնալդու. Մենք վերադարձանք (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Նապոլիի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Շատ գոհ եմ Իտալիայում իմ չորրորդ տիտղոսով: Մենք վերադարձանք: Սա այն «Յուվենտուսն» է, որին մենք սիրում ենք: Սա թիմ է, որին մենք հավատում ենք, կա ոգի, որը տանում է հաղթանակների ցանկության: Հրաշալի աշխատանք է, տղաներ»,- թվիթերյան էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այդ խաղում դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ պաշտոնական հանդիպումներում խփելով 760-րդ գոլը։ Նա գերազանցեց չեխ լեգենդար հարձակվող Յոզեֆ Բիցանի ռեկորդը՝ 759 գոլ (1931-1955 թվականներին)։ Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մարդիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1036 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում