10:06  ,  21 հունվարի, 2021

Նոյերը կրկնեց Օլիվեր Կանի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում կրկնել է Բունդեսլիգայի ռեկորդ, հայտնում է Opta-ն:

Դա Գերմանիայի հավաքականի դարպասապահի 196-րդ «չոր» հանդիպումն էր Գերմանիայի առաջնությունում: Այդ ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանին, որն կարիերան ավարտել է 2008 թվականին:

Հիշեցնենք, որ 34-ամյա Նոյերը 2011 թվականից է պաշտպանում «Բավարիայի» դարպասը: Դրանից առաջ նա հանդես է եկել նաև «Շալկեում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում