01:33  ,  21 հունվարի, 2021

Անդրե Կալիսիրը նորամուտը նշեց Հունաստանում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը նորամուտը նշեց Հունաստանում։

Շվեդական «Գյոտեբորգից» «Ապոլոն Սմիրնիս» տեղափոխված 30-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում մասնակցեց Աթենքի ԱԵԿ-ի դեմ Հունաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը։

Աթենքում տեղի ունեցած խաղում ԱԵԿ-ը հաղթեց 2։0 հաշվով։ Անդրե Կալիսիրն անցկացրեց ամբողջ հանդիպումը, 35-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում