01:24  ,  21 հունվարի, 2021

«Բավարիայի» եւ «ՌԲ Լայպցիգի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Աուգսբուրգի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 13-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է «ՌԲ Լայպցիգը», որը շվեդ հարձակվող Էմիլ Ֆորսբերգի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ունիոն Բեռլինին»։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 13, 11մ

Չիրացրած 11մ՝ Ֆրեդրիկ Իենսեն («Աուգսբուրգ»), 76

«ՌԲ Լայպցիգ» - «Ունիոն Բեռլին»՝ 1։0

Էմիլ Ֆորսբերգ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով