23:53  ,  20 հունվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Աստոն Վիլայի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Վերջնամասում աչքի ընկան կիսապաշտպաններ Բեռնարդու Սիլվան (Պորտուգալիա) եւ Իլկայ Գյուդոգանը (Գերմանիա)։

«Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի 19 հանդիպում անցկացրած եւ երկրորդ տեղում գտնվող «Լեսթեր Սիթին»։ 

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 2։0 (տեսանյութ)

Բեռնարդու Սիլվա, 79, Իլկայ Գյունդոգան, 90, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում