22:23  ,  20 հունվարի, 2021

Ռիո Ֆերդինանդ․ Իհարկե, կցանկանայի մարզիչ լինել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը ցանկություն է հայտնել ընդգրկվել անգլիական ակումբի մարզչական շտաբում։

«Իհարկե, ես կցանկանայի մարզիչ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ես սիրում եմ այդ ակումբը։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել եմ 12 տարի։ Հնարավոր չէ չսիրահարվել այդ ակումբին։

Այնպես որ ես պատրաստ եմ աշխատանքի։ Չգիտեմ, թե ինչ դերում կարող եմ օգտակար լինել, բայց եթե այդպիսի հնարավորություն լինի, չեմ հրաժարվի»,- 42-ամյա Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Kickoff.com-ը։

Ֆերդինանդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2002-ին «Լիդս Յունայթեդից» 46 միլիոն եվրոյի դիմաց։ Նա մանչեսթերյան ակումբում հանդես է եկել մինչեւ 2014-ը՝ դառնալով Անգլիայի վեցակի չեմպիոն, 2008թ․ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում