21:34  ,  20 հունվարի, 2021

«Փյունիկն» ունի նոր տնօրեն եւ ակադեմիայի տեխնիկական տնօրեն

«Փյունիկ» մարզադպրոցի նորանշանակ տեխնիկական տնօրեն Գորան Ալեքսիչն առաջին հարցազրույցն է տվել Իդեպ, արդեն կարող...

Опубликовано FC Pyunik Среда, 20 января 2021 г.

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։

«Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանը կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, որը ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է։

Փոփոխություն է տեղի ունեցել  նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։

Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով