21:10  ,  20 հունվարի, 2021

«Ռոստովը» հաղթել է Իսպանիայում, Բայրամյանը գոլ է խփել

Իսպանիայի Մարբելյա քաղաքում մարզումային հավաք անցկացնող ռուսական «Ռոստովն» ընկերական խաղում մրցել է իսպանական «Ալխեսիրասի» հետ եւ առավելության է հասել 5։1 հաշվով։

«Ռոստովի» կազմում աչքի է ընկել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը մասնակցել է երկրորդ խաղակեսին։

«Ալխեսիրասը» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում՝ Սեգունդա Բ-ի չորրորդ խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում