18:11  ,  20 հունվարի, 2021

ՊՍԺ-ն 25 միլիոն եվրո կառաջարկի «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնին, հաղորդում է Sport.es-ը։ Փարիզյան ակումբը 22-ամյա բրազիլացի պաշտպանի համար պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո։

Էմերսոնն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Բետիսում», 16 խաղում խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Էմերսոնի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում