17:44  ,  20 հունվարի, 2021

Էդեգորը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ցանկանում է հեռանալ Արքայական ակումբից։ 22-ամյա նորվեգացի ֆուտբոլիստը դժգոհ է քիչ խաղաժամանակ ունենալուց, հաղորդում է Marca-ն։ Նա մտադիր է վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում, որպեսզի մշտական տեղ ունենա մեկնարկային կազմում։

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է Մարտին Էդեգորի հեռանալուն, սակայն մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի այլ ակումբ։ Էդեգորը դիտարկում է «Ռեալ Սոսիեդադի» տարբերակը։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղացել է այդ ակումբում։

Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը վնասվածքների պատճառով բաց է թողել 9 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում