16:40  ,  20 հունվարի, 2021

«Ռոման» դիտարկում է Ֆոնսեկային փոխարինելու 3 թեկնածու

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի աշխատանքից:

Corriere dello Sport-ի համաձայն՝ իտալական ակումբը սկսել է փոխարինող փնտրել պորտուգալացի մասնագետին: Ֆոնսեկային փոխարինելու գլխավոր թեկնածուն «Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է:

Թեկնածուների թվում են նաև «Նապոլիի», «Չելսիի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ու իտալացի Լուչանո Սպալետին: 61-ամյա Սպալետին «Ռոման» գլխավորել է 2005-2009-ը և 2016-2017-ը:

Պաուլո Ֆոնսեկան 2019 թվականից է գլխավորում «Ռոման»: Դրանից առաջ նա աշխատել է նաև ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» և այլ ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում