17:48  ,  21 հունվարի, 2021

Նուրմագոմեդովը պատմել է, թե ով կարող է դառնալ բոլոր ժամանակների լավագույն մարտիկը

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը գովեստի խոսքեր է ասել ամերիկացի Մաքս Հոլոուեյի հասցեին:

«Մաքսը շատ է դուր գալիս ինձ, մենք պետք է մենամարտեինք 2018-ին: Կարծում եմ՝ նրա ժամանակը կգա տարեվերջին կամ հաջորդ տարի: Այսօր նա ավելի լավ մարտիկ է, քան նախկինում: Ապագայում նա կունենա իր լավագույն որակները ցուցադրելու և, հնարավոր է, բոլոր ժամանակների լավագույն մարտիկը դառնալու հնարավորություն»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է BJPenn-ը:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մաքս Հոլոուեյը UFC-ի նախկին չեմպիոն է կիսաթեթև քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում