15:35  ,  20 հունվարի, 2021

ՈւԵՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկրպագուների քվեարկության արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը 2020 թվականին: Հարցմանը մասնակցել է 6 միլիոնից ավելի մարդ: Թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու Եվրոպայի սուպերգավաթակիր։

Դարպասապահ. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա):

Պաշտպաններ. Յոզուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Հոլանդիա), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», Կանադա):

Կիսապաշտպաններ ու հարձակվողներ. Տյագո Ալկանտարա («Լիվերպուլ», Իսպանիա), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս, Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում