16:20  ,  20 հունվարի, 2021

Նեյմարը նոր սիրավեպ է սկսել (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը նոր սիրավեպ է սկսել: 28-ամյա ֆուտբոլիստը  հանդիպում է արգենտինացի երգչուհի Էմիլիա Մերնեսի հետ:

Ամանորին նվիրված երեկույթին Մերնեսը եղել է Նեյմարի հատուկ հյուրերի թվում: Նրանք նաև պարել են միասին, հայտնում է The Sun-ը:

Նեյմարը նաև Ինստագրամում արձագանքում է երգչուհու հրապարակումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրազիլացին ճանաչվել էր 2020 թվականին Google-ում ամենահայտնի ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում