Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը նոր սիրավեպ է սկսել: 28-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է արգենտինացի երգչուհի Էմիլիա Մերնեսի հետ:
Ամանորին նվիրված երեկույթին Մերնեսը եղել է Նեյմարի հատուկ հյուրերի թվում: Նրանք նաև պարել են միասին, հայտնում է The Sun-ը:
Նեյմարը նաև Ինստագրամում արձագանքում է երգչուհու հրապարակումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրազիլացին ճանաչվել էր 2020 թվականին Google-ում ամենահայտնի ֆուտբոլիստ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում