12:34  ,  20 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականը սկսում է պատրաստվել Եվրո-2022-ի ընտրական փուլին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Եվրո-2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի մեկնարկային խաղերում Հայաստանի թիմը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիայի հավաքականին։ 

Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. 

Լուան Բարբոսա - «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան)

Արթուր Մելքոնյան - «Ստոլիցա» (Բելառուս)

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա)

Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ջոնաթան Բրունո Սանտիագո - «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) 

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո» (Սամարա, Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում