12:14  ,  20 հունվարի, 2021

Մանջուկիչ. Իբրահիմովիչը գազան է դաշտում, ես ևս կփորձեմ լինել այդպիսին

Խորվաթիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչն իտալական «Միլանի» հետ պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ընտրեցի «Միլանը» մի շարք պատճառներով: Սա պատմական ակումբ է, որը լիովին համապատասխանում է իմ ամբիցիաներին: Ես ջանասիրաբար աշխատում էի, որպեսզի զանգ ստացնայի «Միլանի» պես ակումբից: Շատ եմ մարզվել և պատրաստ եմ պայքարել տիտղոսների համար: Իմ մարզավիճակը պետք է չանհանգստացնի ակումբին:

Զլատան Իբրահիմովիչին հետևել եմ պատանի տարիքից: Ուրախ եմ, որ խաղալու ենք նույն թիմում: Երկուսս էլ ծարավ ենք հաղթանակների: Նա դեռ գազան է դաշտում, և ես ևս կփորձեմ լինել այդպիսին: Կարծում եմ՝ հրաշալի կհամագործակցենք նրա հետ»,- Մանջուկիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կքնել է կես տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Մանջուկիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Միլանին»: Հարձակվողի նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» է, որը նա լքել է 2020թ․ հուլիսին։

Խորվաթ հարձակվողն ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ Խորվաթիայի հավաքականի հետ նա 2018-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում