02:22  ,  20 հունվարի, 2021

«Սեւիլիան» պարտության մատնեց «Ալավեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Ալավեսին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին (Մարոկկո) եւ իսպանացի կիսապաշտպան Սուսոն։

«Սեւիլիան» 33 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից»։ «Ալավեսը» 17-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ալավես» - «Սեւիլիա»՝ 1։2 (տեսանյութ)

Էդգար Մենդես, 12 - Յուսեֆ Էն-Նեսիրի, 3, Սուսո, 30

Չիրացրած 11մ՝ Խոսելու («Ալավես»), 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս