02:07  ,  20 հունվարի, 2021

«Լեսթերը» հաղթեց «Չելսիին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Լեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին պարտության մատնեց 2։0 հաշվով։

«Լեսթեր Սիթին» 19 խաղից հետո 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ հետ է 1 միավոր։ «Չելսին» 29 միավորով 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2։0 (տեսանյութ)

Օնինիե Նդիդի, 6, Ջեյմս Մեդիսոն, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով