01:26  ,  20 հունվարի, 2021

«Բայերն» ուժեղ էր «Բորուսիայից», «Հոֆենհամը» հաղթեց «Հերտային», Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Բայերը» 32 միավորով երկրորդ տեղում է։

«Հոֆենհայմը» Բեռլինում հանդիպեց «Հերտայի» հետ եւ հաղթեց 3։0 հաշվով։ Հյուրերի պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման դուրս եկավ հիմնական ժամանակի վերջին րոպեին։

«Հոֆենհայմը» 19 միավորով 11-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 2։1 (տեսանյութ)

Մուսա Դիաբի, 14, Ֆլորիան Վիրց, 80 - Յուլիան Բրանդտ, 67

«Հերտա» - «Հոֆենհայմ»՝ 0։3 (տեսանյութ)

Սեբաստիան Ռուդի, 33, Անդրեյ Կրամարիչ, 68, 88

Չիրացրած 11մ՝ Կշիշտոֆ Պյոնտեկ («Հերտա»), 12

«Մայնց» - «Վոլֆսբուրգ»՝ 0։2

Բարտոշ Բյալեկ, 65, Վաուտեր Վեգորստ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով