23:39  ,  19 հունվարի, 2021

Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքական լեգենդար ֆուտբոլիստ, Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Marca-ն։

Սպասվում է, որ Ռաուլը աշխատանքային պարտականությունների կատարմանը կվերադառնա հունվարի 31-ին, եթե թեստի պատասխանը լինի բացասական։

43-ամյա Ռաուլը 2018 թվականից մարզչական աշխատանք է կատարում «Ռեալի» պատանեկան թիմերում։ 2019թ․ մայիսից նա «Ռեալի» պահեստային թիմի գլխավոր մարզիչն է։ «Ռեալի» մինչեւ 19 տարեկանների թիմը 2020թ․ օգոստոսին նվաճեց ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English