23:03  ,  19 հունվարի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» կընդունի «Սպեցիային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Կումբուլա, Բրունո Պերես, Պելեգրինի, Վիլյար, Սպինացոլա, Պեդրո, Մխիթարյան, Մայորալ։

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում