22:42  ,  19 հունվարի, 2021

Կլաս-Յան Հունտելարը «Այաքսից» վերադարձավ «Շալկե»

Հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը Ամստերդամի «Այաքսից» վերադարձավ «Շալկե»։ 37-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ կնքել է կես տարվա պայմանագիրը եւ հանդես կգա 21 համարի խաղաշապիկով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունտելարը «Շալկեում» հանդես է եկել նաեւ 2010-2017 թվականներին՝ 240 խաղում խփելով 126 գոլ։

Անցած շաբաթ, «Տվենտեի» դեմ Հոլանդիայի առաջնության 16-րդ տուրի արտագնա խաղում (3:1) Հոլանդիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու իտալական «Միլանի» նախկին հարձակվողը 1:1 հաշվի ժամանակ փոխարինման էր  դուրս եկել 89-րդ րոպեին եւ հասցրել դառնալ դուբլի հեղինակ։

Ավելի վաղ Հունտելարը հայտարարել էր, որ ամռանը կավարտի կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում