21:45  ,  19 հունվարի, 2021

Գվարդիոլա․ Ձմռանը տրանսֆեր չենք ունենա, սպասում ենք Ագուերոյի վերադարձին

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռքբերում չի ունենա։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Մենք ոչ մի տրանսֆեր չենք ունենա ձմռանը։ Ղեկավարության հետ չենք քննարկել, բայց մենք մրցաշրջանը կավարտենք նույն կազմով։

Մենք սպասում ենք Ագուերոյի վերադարձին։ Նա ակումբի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկն է։ Ագուերոն կարող է միայնակ ստեղծել գոլային պահեր եւ ապահովել հաղթական արդյունք։

Նա արդեն տեւական ժամանակ բացակայում է։ Մենք կարող էինք դժգոհել, բայց արեցինք հակառակը։ Պարզապես սպասում ենք, թե երբ պատրաստ կլինի։ Մենք պետք է շարժվենք առաջ եւ օգտագործենք կազմում եղած բոլոր ֆուտբոլիստներին։ Կարող ենք մեր կազմից այլընտրանք գտնել Սերխիոյին, քանի դեռ նա վերականգնվում է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Սիթին» հունվարի 20-ին կընդունի «Աստոն Վիլային»։ Մանչեսթերյան ակումբը 17 խաղում վաստակել է 35 միավոր եւ երկրորդ տեղում է։ Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը 18 խաղից հետո ունի 37 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում