20:10  ,  19 հունվարի, 2021

Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանության արդյունքները

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։ Մրցաշարը կանցկացվի փետրվարին Քաթարում։

Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» ու Լիբերտադորեսի գավաթակիրը (դեռ հայտնի չէ) պայքարը կսկսեն կիսաեզրափակիչից։

Քառորդ եզրափակիչում կմրցեն մեքսիկական «Տիգրեսն» ու հարավկորեական «Ուլսանը» եւ Քաթարի «Ալ Դուհաիլն» ու Եգիպտոսի «Ալ Ահլին»։

Կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի «Ալ Դուհաիլ» - «Ալ Ահլի» զույգի հաղթողի, Լիվերտադորեսի գավաթակիրը՝ «Տիգրես» - «Ուլսան» զույգի հաղթողի հետ։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին, երկրորդ հանդիպումը՝ փետրվարի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում