19:50  ,  19 հունվարի, 2021

Զիդան․ Ուրախ եմ Յովիչի համար, նա ունի ապագա եւ կարող է դա ցույց տալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դրական է գնահատել սերբ հարձակվող Լուկա Յովիչի վերադարձը Արքայական ակումբից Ֆրանկֆուրտի «Այնտրախտ», որի կազմում նա դարձել է դուբլի հեղինակ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում։ «Այնտրախտը» 3։1 հավով հաղթել էր «Շալկեին»։

«Ես ուրախ եմ Յովիչի համար, նա ունի ապագա եւ կարող է դա ցույց տալ «Ռեալում»։ Մեր թիմում մրցակցությունը մեծ է, բոլորը հավասար պայմաններում են։ Մարզիչի մեղքը չէ։

Ես կարծում եմ, որ Յովիչի տրանսֆերը մեր թիմ լավ տարբերակ էր։ Հույս ունեմ, որ ապագայում նա դուբլ կգրանցի նաեւ Մադրիդում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Յովիչը կես տարվա վարձակալությամբ է վերադարձել Բունդեսլիգա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում