«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Սպեցիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում տնային հանդիպման համար:
Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Հռոմում և կսկսվի Երևանի ժամանակով 00:15-ին (հունվարի 20): Մեկխաղյա դիմակայությունում հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Նապոլիի» հետ:
|
— AS Roma English (@ASRomaEN) January 19, 2021
Here are the players available for today's game at the Olimpico...
#ASRoma #CoppaItalia #RomaSpezia pic.twitter.com/8vveyLLEye
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում