16:36  ,  19 հունվարի, 2021

Իտալիայի Գավաթ. «Ռոմայի» հայտացուցակը (ֆոտո)

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Սպեցիայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում տնային հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Հռոմում և կսկսվի Երևանի ժամանակով 00:15-ին (հունվարի 20): Մեկխաղյա դիմակայությունում հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի «Նապոլիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում