19:12  ,  19 հունվարի, 2021

Նադալը՝ ռեկորդակիր․ 800-րդ շաբաթ՝ ATP-ի լավագույն տասնյակում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռաֆայել Նադալը 800-րդ շաբաթն է տեղ ունի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է, հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը։ Դա ռեկորդային ցուցանիշ է։

Նոյեմբերին 34-ամյա իսպանացի թենիսիստը գերազանցել էր ամերիկացի Ջիմի Քոնորսի ցուցանիշը՝ 789 շաբաթ՝ լավագույն տասնյակում։ Այս ցուցանիշով երրորդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 734 շաբաթ։

Ռաֆայել Նադալը 2020 թվականին հաղթել է Ֆրանսիացի բաց առաջնությունում եւ Ակապուլկոյի մրցաշարում եւ տարին ավարտեց դասակարգման երկրորդ տեղում է։ Նադալն առաջին անգամ լացագույն տասնյակ է մտել 2005թ․ ապրիլին, 18 տարեկանում։

Նադալը կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի փետրվարի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English