17:16  ,  19 հունվարի, 2021

Իբրահիմովիչը՝ «Միլանի» չեմպիոնության մասին. Ես հավատում եմ Զլատանին

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ հաղթանակից (2:0) ու դուբլի հեղինակ դառնալուց հետո խոսել է չեմպիոն դառնալու հավանականության մասին:

«Ես հավատում եմ ինձ, ես հավատում եմ Զլատանին»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ առաջատար «Միլանը» հավաքել է 43 միավոր և 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է 34 միավոր հավաքած «Նապոլին»: Իբրահիմովիչն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս