15:02  ,  19 հունվարի, 2021

«Միլանը» հայտարարեց Մանջուկիչի տեղափոխության մասին (ֆոտո)

Խորվաթիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի», Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը դարձավ իտալական «Միլանի» ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կքնել է կես տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Միլանում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Մանջուկիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Միլանին»: Հարձակվողի նախորդ ակումբը Քաթարի «Ալ Դուհաիլն» է, որը նա լքել է 2020թ․ հուլիսին։

Խորվաթ հարձակվողն ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 497 պաշտոնական հանդիպում, խփել 197 գոլ, կատարել 84 գոլային փոխանցում։ Խորվաթիայի հավաքականի հետ նա 2018-ին դարձել է աշխարհի փոխչեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում