15:39  ,  19 հունվարի, 2021

Մարզչական փոփոխություն A Սերիայում

Իտալական «Տորինոյում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պաշտոնանկ արված Մարկո Ջամպաոլոյին փոխարինել է Դավիդե Նիկոլան:

Իտալացի 47-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է «Ջենոան», որտեղ նա աշխատել է 2019-ի դեկտեմբերից մինչև 2020-ի օգոստոս: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Դավիդե Նիկոլան «Տորինոյում» խաղացել է 2005-2006-ը:

Իտալիայի A Սերիայի 18-րդ տուրից հետո «Տորինոն» 13 միավորով 18-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում