14:35  ,  19 հունվարի, 2021

Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները ղազախական «Տոբոլում», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվել է և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:

«Տոբոլից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Պետրոս Ավետիսյանն այս օրերին մարզվում է Երևանի ԲԿՄԱ-ի հետ, որպեսզի մարզավիճակ պահպանի: Նա 2020 թվականի սկզբնամասում էր միացել «Տոբոլին», որի կազմում Ղազախստանի ավարտված առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում