14:08  ,  19 հունվարի, 2021

Էդմոնդ Նազարյանը մարզվում է նաև ծննդյան օրը

Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ, 2020թ. Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանը հունվարի 19-ին նշում է ծննդյան 19-րդ տարեդարձը:

Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին ծննդյան օրը մարզում է անցկացրել մարզասրահում: Մարզման տեսանյութը նկարահանել է Արմեն Նազարյանը, որը նաև Էդմոնդի մարզիչն է:

Հիշեցնենք, որ Էդմոնդ Նազարյանը նախորդ տարվա փետրվարին նորամուտն էր նշել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում և նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում