18:11  ,  19 հունվարի, 2021

Ջորջիո Պետրոսյան. Շուտով կլինեն նորություններ

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը պատմել է, որ առաջիկայում հայտնի կդառնա նրա հաջորդ մենամարտի օրը:

«Շուտով նորություններ կլինեն One Championship-ում իմ հաջորդ մենամարտի մասին»,- սոցցանցերում հայտնել է 35-ամյա մարտիկը:

Հիշեցնենք, որ Պետրոսյանը տարել է 82 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրանցել 1 ոչ ոքի: 35 մենամարտերում նա հաղթել է նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում