Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը պատմել է, որ առաջիկայում հայտնի կդառնա նրա հաջորդ մենամարտի օրը:
«Շուտով նորություններ կլինեն One Championship-ում իմ հաջորդ մենամարտի մասին»,- սոցցանցերում հայտնել է 35-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Պետրոսյանը տարել է 82 հաղթանակ, կրել 2 պարտություն ու գրանցել 1 ոչ ոքի: 35 մենամարտերում նա հաղթել է նոկաուտով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում