16:15  ,  19 հունվարի, 2021

«Միլանն» ակումբային ռեկորդ է կրկնել

«Միլանը» Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ 2։0 հաշվով արտագնա հաղթանակի շնորհիվ կրկնել է ակումբային ռեկորդ, հայտնում OptaPaolo-ն:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն արտագնա խաղերում անպարտելի շարքը հասցրել է 16 հանդիպման: «Միլանը» նմանատիպ ռեկորդային շարք ունեցել էր 2003-ի սեպտեմբերից 2004-ի ապրիլը:

Բացի այդ, 18 տուրերում միլանցիները հավաքել են 43 միավոր, ինչն ակումբի լավագույն արդյունքն է 2003/04 մրցաշրջանից հետո: Այդ տարի թիմը հավաքել էր 45 միավոր:

Հիշեցնենք, որ «Միլանը» 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է 34 միավոր հավաքած «Նապոլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում