12:10  ,  19 հունվարի, 2021

NBA. «Գոլդեն Սթեյտի» տպավորիչ «քամբեքը» «Լեյքերսի» դեմ խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում 113:115 հաշվով պարտվել է «Գոլդեն Սթեյտին»: Խաղի ընթացքում լոսանջելեսցիներն ունեցել են 19 միավորի առավելություն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 26 միավոր: «Լեյքերսից» ամենաարդյունավետը 25 միավոր հավաքած Դենիս Շրյոդերն էր, իսկ Լեբրոն Ջեյմսը տանտերերին բերել է 19 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Նյու Յորք» - «Օռլանդո»՝ 91:84 (19:13, 28:25, 19:16, 25:30)

«Պորտլենդ» - «Սան Անտոնիո»՝ 104:125 (28:32, 26:27, 28:28, 22:38)

«Մայամի» - «Դետրոյտ»՝ 113:107 (24:36, 31:25, 33:19, 25:27)

«Մեմֆիս» - «Ֆինիքս»՝ 108:104 (18:24, 34:24, 25:27, 31:29)

«Տորոնտո» - «Դալաս»՝ 116:93 (22:18, 25:29, 34:25, 35:21)

«Բրուքլին» - «Միլուոկի»՝ 125:123 (28:34, 29:22, 37:33, 31:34)

«Չիկագո» - «Հյուսթոն»՝ 125:120 (28:16, 36:36, 29:34, 32:34)

«Լեյքերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 113:115 (34:22, 30:26, 28:33, 21:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում