10:41  ,  19 հունվարի, 2021

«Տոբոլը» հրաժեշտ է տվել Արման Հովհաննիսյանին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Տոբոլից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:

Արման Հովհաննիսյանը «Տոբոլին» միացել էր 2020 թվականի սկզբնամասում: Ղազախստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել է ընդամենը 3 խաղի:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանն այս օրերին մարզվում են Երևանի ԲԿՄԱ-ի հետ, որպեսզի մարզավիճակ պահպանեն: 25-ամյա Ավետիսյանի պայմանագիրը ևս ավարտվել է «Տոբոլի» հետ: Նա դեռ սպասում է ղազախական ակումբի որոշմանը:

Հիշեցնենք, որ «Տոբոլը» գլխավորում է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում