10:33  ,  19 հունվարի, 2021

Գեղարդ Մուսասի. Եթե պարտվեմ, կավարտեմ կարիերաս

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասին հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ մենամարտն անցկացնելուն:

«Եթե ես պարտվեմ, կավարտեմ կարիերաս..: Ես չեմ կատակում: Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել»,- Հոլանդիայում բնակվող 35-ամյա հայ մարտիկի խոսքը մեջբերում է Bellator-ի մամուլի ծառայությունը:

Մուսասին նաև հետևյալ գրառումն է կատարել սոցցանցերում. «Ես պատրաստ եմ վերադառնալուն: Ասեք ինձ անուն: Ժամանակն է շարժվել միջին քաշային կարգում»:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում