01:49  ,  19 հունվարի, 2021

«Արսենալի» հաղթանակը՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Նյուքասլի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Բակայո Սական։

«Արսենալը» 27 միավորով 10-րդ տեղում է։ «Նյուքասլը» 15-րդն է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 3։0 (տեսանյութ)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 50, 77, Բակայո Սակա, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով