23:48  ,  18 հունվարի, 2021

«Արսենալի» նախկին ավագը տեղափոխվեց «Բորնմութ»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Ջեք Ուիլշիրը տեղափոխվել է «Բորնմութ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա անգլիացի կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ջեք Ուիլշիրը 2008-2018-ին է եղել «Արսենալի» խաղացող, «Բորնմութում» վարձակալությամբ հանդես է եկել 2016-2017 թվականների մրցաշրջանում։

Նրա նախորդ ակումբը «Վեստ Հեմն» էր, որի կազմում խաղում էր 2018-ից եւ լքել էր անցած տարվա հոկտեմբերին։ 2010-2016-ին Ուիլշիրը հրավիրվել է նաեւ Անգլիայի հավաքական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում